09:31 | 08.07.23 | Նորություններ | 1660

Team ընկերությունների խումբը Ոսկե ծիրանի գլխավոր հովանավորն է

Հուլիսի 9-16-ը կկայանա Երեւանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր՝ իրենց փորձն ու արվեստը ներկայացնելու կինոսերներին։

Այս տարի փառատոնի իրականացմանը միացել է նաեւ Թիմ ընկերությունների խումբը՝ որպես գլխավոր հովանավոր։ Ընկերությունների խմբում ընդգրկված «Գրանդ Հոթել Երեւանը» մշտապես երկրում տեղի ունեցող կարեւորագույն մշակութային իրադարձությունների կենտրոնում է։ Համագործակցության սկիզբից ի վեր «Գրանդ Հոթել Երեւանը» տուն է դարձել փառատոնի ընթացքում տեղի ունեցող բոլոր կարեւոր իրադարձությունների եւ միջոցառումների համար։

«Ուրախ ենք, որ Թիմ ընկերությունների խումբը՝ ի դեմս «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի, այս տարվա փառատոնի գլխավոր հովանավորներից է։ Շնորհակալ ենք աջակցության համար եւ երախտապարտ ենք, որ Թիմ ընկերությունների խումբը փառատոնի ու հայ կինոյի կողքին են եւ իրենց աջակցությամբ նաեւ նպաստում են ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը։ Ուրախ ենք նաեւ, որ Թիմ ընկերությունների խումբը եւս կիսում է փառատոնի առաքելությունը»,- նշել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։