13:10 | 07.07.23 | Նորություններ | 1850

BANA Angels-ը ներդրում է կատարել BrandLens-ում

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը՝ BANA Angels-ը, հայտարարել է հայկական BrandLens ստարտափում ներդրում կատարելու մասին:

BrandLens-ը B2B SaaS հարթակ է, որի նպատակն է ներգրավել, ստեղծել եւ բրենդային պատմություններ պատմել համայնքի եւ հաճախորդների միջոցով: Այն հնարավորություն է տալիս հեշտությամբ ստեղծել, ներգրավել ու հավաքել օգտատերերի կողմից գեներացրած վիդեո բովանդակություն, որը կարելի է ստեղծել ապրանքանիշի հաճախորդների, երկրպագուների եւ ընկերների հետ ցանկացած ալիքով՝ էլ. փոստ, սոցիալական ցանցեր եւ այլն:

Ըստ Crunchbase-ի տվյալների, 2022 թվականի մարտին BrandLens-ը ներգրավել է ընդհանուր $300 հազար նախասաղմնային ֆինանսավորում: