12:12 | 22.06.23 | Նորություններ | 1690

Apple-ը պայքարում է խնձորի տարբերանշանի համար

Տեխնոլոգիական հսկա Apple-ը փորձում է ձեռք բերել խնձորի պատկերի մտավոր սեփականության իրավունքներ:

Սա կարող է հանգեցնել Fruit Union Suisse ընկերության տարբերանշանի փոփոխության, որը գոյություն ունի ավելի քան 100 տարի:

Wired-ի տվյալներով՝ Apple-ը փորձում է ձեռք բերել Շվեյցարիայի խնձորի պատկերների մտավոր սեփականության իրավունքները: Եթե նրանց հաջողվի, 111 տարվա պատմություն ունեցող Fruit Union Suisse ընկերությունը ստիպված կլինի փոխել լոգոն։

Apple-ը 2017 թվականին փորձել էր մրգի ապրանքային նշանը արտոնագրել Շվեյցարիայում։ Նրանք դիմել էին Granny Smith-ի խնձորի սեւ ու սպիտակ պատկերի համար: Այն ժամանակ Apple-ը ձգտում էր ստանալ ոչ թե կծած, այլ՝ ամբողջ խնձորի պատկերի իրավունքը:

Այս տարվա մայիսին Շվեյցարիայի մտավոր սեփականության ինստիտուտը մասամբ բավարարել է Apple-ի դիմումը՝ պայմանով, որ խնձորի սովորական պատկերը մնա հրապարակային։ Ի պատասխան՝ Apple-ը ապրիլին բողոք է ներկայացրել։