14:33 | 21.06.23 | Նորություններ | 1642

Silicon Mountains 2023 գագաթնաժողովն ընդունում է մասնակցության հայտեր

Հոկտեմբերի 17-ին Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը կմիավորի միջազգային եւ հայաստանյան փորձագետներին, որոնք կկիսեն ՏՏ աշխարհի վերաբերյալ ունեցած իրենց փորձը, գաղափարները եւ տեսլականը։

Այս գագաթնաժողովի հատուկ հյուրը Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022թ․ դափնեկիրը։

Գագաթնաժողովին նախատեսվում է 20-ից ավելի խոսնակ, 1000-ից ավելի մասնակից եւ 5000-ից ավելի մասնակից առցանց ձեւաչափով։

Silicon Mountains 2023-ի նպատակն է Հայաստանում խելացի լուծումների թվային փոխակերպումը եւ կիրառումը խթանելը։ Գագաթնաժողովի պանելային քննարկումները նախատեսվում են հետեւյալ թեմաներով՝

•    Խելացի երկիր,
•    Խելացի բիզնես,
•    Խելացի քաղաքացի։

Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։ Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (UEICT)։