13:38 | 19.06.23 | Նորություններ | 1393

    SpaceCamp 2023-ն ընդունում է հայտեր

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` օգոստոսի 6-12-ը Դիլիջանում կանցկացվի գիտակրթական «Տիեզերական ճամբար 2023»-ը (SpaceCamp 2023)։

    Ծրագրի նպատակն է հարստացնել 14-17 տարեկան պատանիների գիտելիքները տիեզերագիտության, Երկրի հեռակա դիտարկման եւ տիեզերական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ:

    Կկազմակերպվեն ինչպես թեմատիկ ուսումնական եւ գործնական պարապմունքներ, այնպես էլ հետաքրքիր ժամանցային միջոցառումներ՝ սպորտային խաղեր,
    ազգային պարեր, այցելություն Տավուշի գեղատեսիլ վայրեր, հետաքրքիր ժամանց խարույկի շուրջ:

    Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերական ոլորտով հետաքրքրված 14-17 տարեկան պատանիներ Հայաստանից եւ Սփյուռքից:  
    Մասնակիցների ընտրությունը կկատարվի առցանց թեստի միջոցով, որը կներառի հարցեր աստղագիտությունից, տրամաբանությունից եւ անգլերենից (բազային գիտելիքներ): Ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանա առավելագույն միավորներ հավաքած 100 դիմորդ:

    Մասնակցությունն անվճար է, դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է։

    Անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումներով՝

    •    Հայերեն հայտ;
    •    Անգլերեն հայտ։