16:58 | 15.06.23 | Նորություններ | 1641

Հայկական 10-ը ստարտափ մասնակցում է VivaTech-2023-ին

Հունիսի 14-17-ը Փարիզում անցկացվում է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ VivaTech-2023 յոթերորդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:

«Հայաստան» միասնական տաղավարի ներքո ընկերություններն ու միությունները մասնակցում են ցուցահանդեսին եւ ներկայացնում իրենց նորարարական լուծումներն ու պրոդուկտները:

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրելու են ոլորտի ներուժն ու  նվաճումներն առողջապահական, կրթական, ձայնային տեխնոլոգիաների, երաժշտական վիզուալիզացիայի, ճարտարագիտության, ծրագրային եւ սարքային ապահովման, առցանց գնումների եւ վճարումների, էլեկտրոնիկայի, արհեստական բանականության եւ այլ ոլորտներում:

Միջոցառումը նաեւ լավ հնարավորություն է ընձեռում այլ երկրների մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին ծանոթանալում, նրանց հետ փոխգործակցության նախադրյալներ ստեղծելու համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետություն-մասնավոր հատված ձեւաչափով փոխշահավետ համագործակցությունը խթանելու նպատակով հունիսի 16-ին հայկական միասնական տաղավարում անցկացնելու է համաժողով ինչպես հայկական եւ միջազգային մասնակից ընկերությունների, այնպես էլ հայկական սփյուռքի տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: