12:39 | 09.06.23 | Նորություններ | 1462

Softr-ը Product Hunt-ում ներկայացրել է Softr Universe գործիքը

Հայ հիմնադիրներ ունեցող Softr-ը Product Hunt-ում ներկայացրել է նոր Softr Universe գործիքը, որը պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Softr Universe-ը նոր հարթակ է՝ հայտնաբերելու, կիսվելու եւ օգտագործելու Softr համայնքի կողմից ստեղծված ձեւանմուշները: Այն հնարավորություն է տալիս բիզնեսին նոր պոտենցիալ հաճախորդներ ներգրավել եւ առանց կոդի ծրագրավորման փորձառություն ստանալ։

Պրոդուկտին ծանոթանալ եւ դրա օգտին քվեարկել հնարավոր է այստեղ։

Softr-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում, առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր ու վեբ հավելվածներ՝ օգտագործելով տվյալների բազաներ: