17:15 | 08.06.23 | Նորություններ | 14398

Ucom-ում զեղչեր են գործում «uDays» հատուկ առաջարկի շրջանակում

Մինչեւ հունիսի 11-ը «uDays» հատուկ առաջարկի շրջանակում Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ Ucom-ի առցանց խանութում կարելի է ձեռք բերել սմարթֆոնների, գաջեթների, խելացի տան սարքավորումների եւ էլեկտրական տրանսպորտային միջոցների նշված տեսականուց նախընտրելի ապրանքատեսակը զեղչված գներով:

Առաջիկա 2 օրվա ընթացքում, օրինակ, Realme8i սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 69900 դրամով` նախկին 85900-ի փոխարեն, Kyvol D6 ռոբոտ-փոշեկուլը՝ 109900 դրամով` նախկին 134900-ի փոխարեն, Galaxy Watch 3 ժամացույցը՝ ընդամենը 89900 դրամով` նախկին 269900 դրամի փոխարեն, իսկ Ninebot KickScooter G30 էլեկտրական ինքնագնացն ընդամենը 329900 դրամով` նախկին 439900-ի փոխարեն։

«uDays-ի շրջանակում Ucom-ն այնպիսի զեղչեր է տրամադրում, որոնց շնորհիվ գաջեթների, սմարթֆոնների, Wi-Fi մոդեմների, էլեկտրատրանսպորտի բազմազան տեսականուց նախընտրելին կարելի է ձեռք բերել շուկայում ամենամատչելի գնով»,- ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Զեղչված ապրանքատեսակների քանակը սահմանափակ է: