13:58 | 08.06.23 | Նորություններ | 1524

UX/UI դիզայնի անվճար դասընթաց

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում են «UX/UI Դիզայն» անվճար դասընթաց՝ երեւանամերձ մարզերի երիտասարդների համար։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն ստեղծել ինտերֆեյսի արդյունավետ դիզայն, աշխատել UX տարրերի հետ, մշակել իրենց սեփական UX/UI նախագիծը՝ օգտագործելով UX/UI դիզայնի գործիքները:

Կարող են մասնակցել երեւանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներ, որոնք ունեն համակարգչային գիտելիքներ եւ անգլերենի միջին մակարդակի իմացություն։

Դասընթացի մեկնարկը հունիսի 19-ին է, տեւողությունը՝ 3 ամիս, ձեւաչափը՝ լսարանային։ Դիմելու վերջնաժամկետը հունիսի 16-ն է ներառյալ, հայտադիմումը լրացնել կարող եք այստեղ։