12:35 | 08.06.23 | Նորություններ | 1345

Հունիսի 23-ին կանցկացվի AI Conf Armenia կոնֆերանսը

Հունիսի 23-ին կանցկացվի ամենամյա AI Conf Armenia միջոցառումը՝ «AI հեղափոխությունը եւ կարիերան» խորագրով։

Այս տարի միջոցառման առանցքում Արհեստական բանականության հեղափոխությունն է եւ նոր հնարավորությունների ալիքը: Կքննարկվեն գեներատիվ AI-ի, ChatGPT-ի եւ այլ համակարգերի զարգացումները ու դրանց կիրառումները Հայաստանում։

Կոնֆերանսը նախատեսված է մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ համակարգչային գիտությամբ մասնագիտացող ուսանողների, երիտասարդ հետազոտողների, արհեստական բանականության ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց համար, որոնք հետաքրքրված են տվյալ ոլորտում առաջատար հայկական ընկերությունների ձեռքբերումներով:

Կոնֆերանսի մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցումով։ Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ։

Կազմակերպիչներն են Krisp-ը եւ Երեւանի պետական համալսարանը։