16:33 | 02.06.23 | Նորություններ | 1899

    Համակարգչային գրագիտության անվճար դասընթաց 50+ տարեկանների համար

    AITC/EIF կենտրոնն իրականացնում է սոցիալական ծրագիր, որը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, որոնք ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից եւ համացանցից։

    Դասընթացում ներառված են հետեւյալ թեմաները՝

    •    Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ եւ գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի եւ թղթապանակների հետ),
    •    Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
    •    Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից եւ Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
    •    Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր եւ այլն),
    •    WhatsApp եւ Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել հաղորդագրություն եւ ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
    •    Մեդիագրագիտություն համացանցի, մասնավորապես, Facebook-ի անվտանգ եւ կիրթ օգտագործման կանոնները եւ շփման մշակույթը,
    •    Բազային Էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում եւ օգտագործման ձեւերը)։

    Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն եւ գրագետ օգտվել համակարգչից եւ համացանցից, ինչպես նաեւ գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։