14:02 | 01.06.23 | Նորություններ | 2145

    Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրն ընդունում է հայտեր

    Մեկնարկել է Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագրի նոր փուլը։

    Կրթաթոշակը կրում է ավտովթարից զոհված Սոնա Մնացականյանի անունը՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ու Արցախում գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող աղջիկներին: Դրամահավաքն իրականացվում է reArmenia հարթակում այստեղ։

    Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով կհատկացվեն տաղանդավոր հայ կանանց հետեւյալ անվանակարգերում.

    ●    Վերականգնվող էներգիա,
    ●    Տեխնոլոգիա,
    ●    Գիտություն։

    Հայաստանից եւ Արցախից 18 տարին լրացած տասը իգական սեռի ներկայացուցիչ, որ գործունեություն է ծավալում այս ոլորտներից որեւէ մեկում, կստանա աջակցություն:

    Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով։ Կարելի է դիմել այստեղ մինչեւ հուլիսի 10-ը։ Կրթաթոշակները կշնորհվեն FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 29-30-ին Երեւանում։