10:54 | 01.06.23 | Նորություններ | 1481

Երեւանում կկայանա հայ-գերմանական հետազոտական գագաթնաժողով

Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Երեւանում կկայանա Խելացի եւ տվյալների վրա հիմնված համակարգերի վերաբերյալ հայ-գերմանական առաջին հետազոտական գագաթնաժողովը։

Տվյալների գիտության ոլորտում գիտահետազոտական գործունեություն իրականացնող Հայաստանի եւ Գերմանիայի համալսարանների հետազոտողներն ու ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հետազոտական նախագծերը միմյանց եւ համայնքին՝ միաժամանակ բացահայտելով տվյալների գիտության մեջ իրենց նշանակալի ներդրումը։

Գագաթնաժողովի ընթացքում կարող եք ձեռք բերել նոր պատկերացումներ տվյալների գիտության ոլորտում ընթացիկ տեղական եւ միջազգային հետազոտությունների վերաբերյալ, կատարել ցանցային աշխատանք տվյալագետների հետ, ինչպես նաեւ հաստատել նոր համագործակցային կապեր։

Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։

Գագաթնաժողովը կազմակերպում է Հայաստանի ամերիկյան համալսարանը Դյուիսբուրգ-Էսսենի համալսարանի հետ։