16:21 | 31.05.23 | Նորություններ | 1497
Y Combinator-ի Ստարտափ դպրոցի վերջին ելույթներն այժմ հասանելի են բոլորին։
Ինչպե՞ս որոշել գաղափարը լավն է, թե ոչ։ Ինչպե՞ս գտնել համահիմնադիր։ Ինչպե՞ս ձեռք բերել առաջին հաճախորդներին: Ինչպե՞ս եւ ե՞րբ գործարկել ստարտափը: Սրանք այն հիմնական հարցերն են, որ գրեթե յուրաքանչյուր ստարտափի հիմնադիր տալիս է ինքն իրեն։ Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել YC-ի Ստարտափ դպրոցի անվճար առցանց դասընթացի տեսանյութերում։
Այս տեսանյութերի շարքը սկզբում հասանելի էր միայն Ստարտափ դպրոցի ուսանողներին: Այժմ YC-ն դրանք հասանելի է դարձրել բոլորին: Շարքը բաղկացած է 11 տեսանյութից, շարքի վերջին տեսանյութում կստանաք մի շարք խորհուրդներ, Y Combinator դիմելու եւ ընդունվելու նրբությունների մասին։
Տեսանյութերի ամբողջական շարքը հասանելի է այստեղ։