14:49 | 31.05.23 | Նորություններ | 1583

Թվային մարքեթինգի անվճար դասընթաց

«Թվային մարքեթինգի» անվճար առցանց դասընթաց՝ հյուրընկալության բնագավառի երիտասարդ մասնագետների համար:

Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի 15-ից 29 տարեկան այն երիտասարդները, որոնք ներգրավված են հյուրընկալության ոլորտում՝ որպես հյուրատների, հյուրանոցների, ռեստորանների ղեկավարներ, մարքեթինգի մասնագետներ եւ/կամ սոցիալական մեդիայի պատասխանատուներ։

Դասընթացի շրջանակում մասնակիցները կսովորեն․

•    իրականացնել թվային մարքեթինգ ինտերնետ տիրույթի տարբեր հարթակներում,
•    ստեղծել բովանդակություն թվային հարթակների համար,
•    ստուգել եւ վերլուծել արդյունքները՝ օգտագործելով 15-ից ավելի գործիք։

Դասընթացի սկիզբը հունիսի 10-ին է, տեւողությունը՝ 2 ամիս, ձեւաչափը՝ առցանց։ Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ մինչեւ հունիսի 4-ը։

Դասընթացը կազմակերպվում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի  ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից։