16:03 | 29.05.23 | Նորություններ | 1016

Հունիսի 6-ին կկայանա EPIC կենտրոնի Դեմո օրը

Հունիսի 6-ին կկայանա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռնարկատիրության եւ արտադրանքի նորարարության EPIC կենտրոնի ավարտական ելույթների օրը։

2023 թվականի գարնանային ինկուբացիոն ծրագրի թիմերը կներկայացնեն իրենց նորարարական ստարտափ գաղափարները փիչինգի միջոցով։ Ելույթներից հետո մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել եւ զրուցել ստարտափների հիմնադիրների հետ։

Միջոցառմանը գրանցվել եւ բոլոր մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։