13:56 | 29.05.23 | Նորություններ | 1170
Համացանցում նոր մանրամասներ են շրջանառվում Apple-ի առաջատար սմարթֆոնների մասին, որոնք ըստ նախատեսվածի կթողարկվեն հաջորդ տարի:
iPhone 16 Pro Max-ը կստանա ավելի մեծ էկրան, որը կընդլայնի ներքին տարածությունը՝ տեսախցիկի եւ ավելի մեծ մարտկոցի շնորհիվ, գրում է MacRumors-ը:
Տեսախցիկը կբարելավվի միանգամից երկու ճակատով։ Նախ, հիմնական սենսորը կավելանա մինչեւ 1/1,14 դյույմ՝ ներկայիս iPhone 14 Pro-ի եւ iPhone 14 Pro Max-ի 1/1,28 դյույմի դիմաց: Եվ երկրորդ՝ սմարթֆոնը կստանա պերիսկոպի մոդուլ՝ առանց կորուստների ավելի լավ օպտիկական խոշորացման համար։
Նշվում է, որ պերիսկոպը կհայտնվի այս տարվա վերջին, բայց միայն iPhone 15 Pro Max-ում։ Հաջորդ տարվանից այն կդառնա երկու Pro տարբերակների առանձնահատկությունը:
Ակնկալվում է, որ iPhone 16 Pro եւ iPhone 16 Pro Max-ը կունենան համապատասխանաբար 6,3 եւ 6,9 դյույմանոց էկրաններ։ Հիմնական տարբերակները կմնան նույնը։
Վերջերս համացանցում տեղեկություն է հայտնվել նաեւ, որ iPhone 16 Pro Max-ը, լինելով Apple-ի ամենամեծ սմարթֆոնը, կփոխի իր անունը iPhone 16 Ultra: