13:43 | 29.05.23 | Նորություններ | 5573

5 պատճառ INKOMPASS վարձատրվող պրակտիկային դիմելու համար

INKOMPASS 2023-ը բացառիկ հնարավորություն է համալսարանում ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու եւ ոլորտի փորձագետների հետ հանդիպելու համար։ Ֆիլիպ Մորրիս Արմենիայում (ՖԱԱ) վարձատրվող փորձնակության շնորհիվ ձեռք կբերեք փորձ միջազգային ընկերությունում, ինչպես նաեւ գիտելիք եւ հմտություններ, որոնք կարող եք օգտագործել Ձեր հետագա կարիերայում:

Ահա 5 պատճառ, թե ինչու պետք է դիմել INKOMPASS 2023-ին.

Փորձնակություն միջազգային ընկերությունում

Philip Morris-ը միջազգային ընկերություն է, որն ունի մասնաճյուղեր ամբողջ աշխարհում։ Այստեղ կարող եք շփվել տարբեր երկրների մասնագետների հետ եւ ձեռք բերել գործնական հմտություններ հետագա կարիերայի համար: Լինելով միջազգային ընկերություն Ֆիլիպ Մորրիսը դինամիկ զարգանում է՝ սահմանելով թրենդեր աշխատանքային գործընթացների կազմակերպման գործում։

Կորպորատիվ մշակույթ

Philip Morris International-ում «կորպորատիվ մշակույթը» նշանակում է հարգանքի եւ վստահության մթնոլորտ: Ընկերությունը աշխատակիցներին աջակցություն է տրամադրում նրանց մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցում՝ մասնակցելով տարբեր դասընթացների եւ կրթական ծրագրերի:

Ավելին, աշխատակիցները հնարավորություն ունեն ինքնուրույն կառուցել ճկուն աշխատանքային գրաֆիկ։ Անկախ նրանից, նրանք ընտրում են աշխատել հեռավար կարգով, թե աշխատել գրասենյակում, յուրաքանչյուրն ունի իր ժամանակը եւ առաջադրանքները պլանավորելու հնարավորություն:

Փորձնակության ընթացք

Շատ ուսանողների համար պրակտիկան նշանակում է փաստաթղթերի պատճենահանում եւ աշխատանքային թղթապանակներում իրերը կարգի բերելու աշխատանք: Բայց պրակտիկան Ֆիլիպ Մորրիսում նշանակում է աշխատել իրական բիզնես նախագծերի վրա այլ գործընկերների հետ միասին՝ որպես նույն թիմի մաս: Այդ իսկ պատճառով INKOMPASS-ում ձեր աշխատանքը վարձատրվող կլինի։ Դուք կունենաք նաեւ բոլոր անհրաժեշտ գործիքները ամենօրյա աշխատանքն իրականացնելու համար։

Ընկերական մթնոլորտ

Philip Morris Armenia-ում աշխատակիցները իրենց զգում են ինչպես մեկ մեծ ընտանիքի անդամ: Ծննդյան տարեդարձները, տոները եւ ձեռքբերումները նշվում են ամբողջ թիմով: Բացի այդ, ոչ պակաս կարեւոր են թիմային հետաքրքիր միջոցառումների կազմակերպումները։

Փորձնակություն՝ մենթորի աջակցությամբ

Եթե կարծում եք, որ Ֆիլիպ Մորրիսում փորձնակությունը սկսելուց անմիջապես կնստեք համակարգչի մոտ, դա այնքան էլ այդպես չէ։ INKOMPASS-ում յուրաքանչյուր փորձնակ ունի անհատական մենթոր, ով կուղեկցի նրան իր նախագծերում: Ուստի 6-ամսյա փորձնակության ընթացքում դուք ամեն պահի կստանաք ցանկացած հարցի պատասխան։

Ստորեւ այն ուղղություններն են, որոնցում կարող եք փորձնակություն անցնել.

•    Մարքեթինգ
•    Վաճառք
•    Նորարարությունների կառավարում
•    Տվյալագիտություն
•    Նախագծերի կառավարում
•    Տվյալների վերլուծություն
•    Տեղեկատվական համակարգեր
•    Վիճակագրություն
•    Տվյալների վերլուծություն

Այժմ, երբ դուք գիտեք INKOMPASS 2023-ի հիմնական առավելությունների մասին, Ձեզ մնում է միայն դիմել՝ սեղմելով հղմանը: Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 18-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 200 447 կամ +374 44 200 446

Նյութը պատրաստված է ՖՄԱ հետ համատեղ։