14:43 | 25.05.23 | Նորություններ | 5645

Վանաձորում բացվել է Վիվա-ՄՏՍ-ի` զանգերի մարզային կենտրոնը

Վիվա-ՄՏՍ-ը մարզերում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր, որոնց թվում է Վանաձորում բացված զանգերի մարզային կենտրոնը։

Այն գործում է Տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային եւ միջազգային կենտրոնի՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ-ի) շենքում: Թե՛ Վանաձորում, թե՛ Երեւանում գտնվող զանգերի կենտրոնները հավասարապես սպասարկելու են Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին։

«Վիվա-ՄՏՍ-ը զգալի տեղ է հատկացնում մարզային ծրագրերին։ Մենք կարեւորում ենք մարզերում ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների ներդրումը, այլեւ՝ նոր աշխատատեղերի ստեղծումը: Զանգերի մարզային կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ գույքով, իրականացվող սպասարկումը տարածվում է ամբողջ հանրապետության վրա, աշխատակիցները վարձատրվում են նույնքան, որքան մայրաքաղաքում»,-նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Զանգերի կենտրոնի բնականոն աշխատանքն ապահովում է ավելի քան 100 աշխատակից. 20-ը՝ Վանաձորում, մնացածը՝ Երեւանում: Նրանք մասնագիտական խորացված դասընթացներ են անցել Վիվա-ՄՏՍ-ում՝ առաջնորդվելով բաժանորդամետ մոտեցման եւ ծառայությունների բարձրակարգ սպասարկում մատուցելու պատրաստակամությամբ:

Վիվա-ՄՏՍ-ի զանգերի կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին եւ աշխատում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով։