17:04 | 24.05.23 | Նորություններ | 1532
Shutterstock-ը հայտարարել է, որ ձեռք է բերել Giphy-ն 53 միլիոն դոլարով, գործարքը նախատեսվում է փակել 2023 թվականի հունիսին:
Meta ընկերությունը ստիպված է եղել հրաժարվել ծառայությունից Մեծ Բրիտանիայի հակամենաշնորհային կարգավորիչի պահանջով։
Ըստ նոր սեփականատիրոջ՝ Giphy-ում օրական 1,3 միլիարդ GIF-ի որոնում է կատարվում։ Գրադարանը համալրվում է ոչ միայն օգտատերերի, այլեւ գործընկերների կողմից՝ NBC, Disney, Netflix, NFL, MLB եւ NBA:
Giphy-ի միջոցով Shutterstock ֆոտոբանկը կընդլայնի իր սեփական գրադարանը եւ կմիավորի Shutterstock Studios-ն ու Giphy Studios-ը՝ ապրանքանիշերի եւ գովազդատուների համար լուծումներ առաջարկելու համար:
Նշենք, որ Facebook-ն Instagram-ին կցելու նպատակով Giphy հարթակը գնել էր 400 միլիոն դոլարով 2020 թվականի մայիսին: Մեծ Բրիտանիայի մրցակցության եւ շուկայի մարմինը գործարքի վերաբերյալ հետաքննություն է սկսել 2021 թվականի հունվարին՝ մտավախությամբ, որ ընկերությունը կհեռացնի GIF-ները մրցակից հարթակներից: 2021 թվականի նոյեմբերին բրիտանական հակամենաշնորհային կարգավորիչը պարտավորեցրել է Meta-ին վաճառել Giphy-ն։