15:46 | 22.05.23 | Նորություններ | 911

Google-ը կհեռացնի cookie ֆայլերը Chrome-ից

Google-ը կհրաժարվի Chrome-ում երրորդ կողմի թխուկներից (cookies): Այսպիսով, ընկերությունը ցանկանում է իր բրաուզերի միջոցով համացանցում շրջելն ավելի մասնավոր դարձնել։

Հիշեցնենք, որ թխուկների օգնությամբ մարքեթոլոգները կարող են օգտատերերին ցուցադրել ավելի թիրախավորված գովազդ՝ ելնելով նրանց հետաքրքրություններից, քանի որ դրանք հետեւում են բրաուզերի գործողություններին:

(Գաղտնիության կարգավորումների պատուհանի տեսքը, որն այժմ մշակման փուլում է:) (Գաղտնիության կարգավորումների պատուհանի տեսքը, որն այժմ մշակման փուլում է:)
photo © Google


Google-ի մշակողները թխուկների արգելափակման մասին խոսում են դեռեւս 2020 թվականից։

Փոխարենը նախատեսվում էր երկու տարվա ընթացքում ներդնել Privacy Sandbox սեփականության ստանդարտները: Նրանք պետք է նվազեցնեն բրաուզերի կողմից երրորդ կողմերին պասիվ կերպով փոխանցվող տվյալների քանակը եւ էապես փոխեն կայքերում գովազդի թիրախավորման եղանակը:

Երեք տարի անց Google-ը, վերջապես, պատրաստ է անցնել նոր ստանդարտին: Privacy Sandbox-ի աջակցությունը կհայտնվի այս ամառ Chrome 115 դիտարկիչում:

Այնուամենայնիվ, սկզբում տարբերակը հասանելի կլինի միայն սահմանափակ թվով փորձարկողների համար: Իսկ 2024 թվականի առաջին եռամսյակում այն կտարածվի բրաուզերի օգտատերերի 1%-ի վրա։