14:40 | 22.05.23 | Նորություններ | 993

Sevan Startup Summit 2023-ն ընդունում է ստարտափների մասնակցության հայտեր

Sevan Startup Summit 2023 ամենամյա վրանային բիզնես ֆորումն այս ամառ կկայանա հուլիսի 23-ից 29-ը՝ միավորելով ձեռներեցներին, ներդրողներին եւ ստարտափերներին մեկ վայրում`Սեւանի ափին։

Այս տարի նույնպես սամմիթի մասնակիցները կունենան հնարավորություն մասնակցելու գործարար աշխարհին վերաբերող ամենատարբեր քննարկումներին, դասախոսություններին եւ խարույկի շուրջ անցկացվող ոչ ֆորմալ զրույցներին (CampFire talks)։

Դիմել հնարավոր է մինչև հունիսի 20-ը, հայտադիմումը լրացնել կարող եք այստեղ:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ավելի վաղ հայտնել էր, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքել է տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սեւանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում: