15:24 | 15.05.23 | Նորություններ | 5621

BANA Angels-ը ներդրում է կատարել 10Web-ում

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել 10Web ստարտափում` սինդիկատ ներդրումների տարբերակով։

10Web-ն առաջարկում է AI Website Builder պրոդուկտը, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում մշակել կամ վերստեղծել ցանկացած կայք՝ արհետսական բանականությամբ, ներառյալ բովանդակության եւ պատկերների ստեղծումը:

«10Web-ն առաջարկում է մրցունակ թվային լուծում, որում մեծ ներուժ ենք տեսնում։ Հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման աննախադեպ տեմպերը՝ վստահ ենք, որ ստարտափը նոր բարձունքներ կգրավի»,- նշել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը:

«10Web-ում օգտագործում ենք գեներատիվ AI տեխնոլոգիան 10Web AI Builder-ում եւ այլ պրոդուկտներում, որպեսզի հեշտացնենք կայքի անխափան ստեղծումը եւ հետագա կառավարումը: Ուրախ ենք տեսնել BANA Angels-ին մեր ներդրողների շարքում եւ շնորհակալ ենք 10Web-ի նկատմամբ նրանց վստահության համար»,- նշել է համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Նազարյան։

10Web-ի ավտոմատացված WordPress հարթակն ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծումը եւ հոսթինգը ու թույլ տալիս բոլորին կառավարել վեբկայքեր՝ անկախ տեխնոլոգիական գիտելիքներից։