15:28 | 11.05.23 | Նորություններ | 1567

Booster Batch աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Armenia Startup Academy-ն մեկնարկում է նոր Booster Batch աքսելերացիոն ծրագիր։

Booster Batch-ը 7-շաբաթյա դինամիկ աքսելերատոր է, որը նախատեսված է գաղափարի եւ վաղ փուլի ստարտափների համար։ Նպատակն է ստարտափի հիմնադիրներին գիտելիք ու գործիքներ տրամադրել, որոնք անհրաժեշտ են իրենց գաղափարները վավերացնելու, բիզնեսը զարգացնելու եւ շուկա մուտք գործելու համար:

Մասնակիցները կձեւավորեն պրոդուկտի շուկայի համապատասխանության, հաճախորդների հայտնաբերման, բիզնես մոդելավորման եւ այլնի վերաբերյալ ամուր պատկերացում՝ ուսումնական ծրագրի, գործնական սեմինարների եւ փորձագիտական մենտորության միջոցով:

Booster Batch-ը ձեռնարկատերերին պատրաստում է՝ հաջողությամբ նավարկելու մրցակցային ստարտափի լանդշաֆտը եւ իրենց նորարարական գաղափարները վերածելու բարգավաճ բիզնեսի:

Դիմել հնարավոր է մինչեւ մայիսի 31-ն այստեղ, ծրագիրը կիրականցվի հունիսի 12-ից հուլիսի 31-ը։