16:44 | 10.05.23 | Նորություններ | 7765

SADA-ն ընդգրկվել է Inc. ամսագրի լավագույն աշխատատեղերի 2023-ի ցանկում

Անի եւ Հովիգ Սաֆոյանների հիմնադրած SADA-ն ընդգրկվել է Inc. ամսագրի Լավագույն աշխատատեղերի ամենամյա ցանկում՝ ի թիվս ամենաբարձր վարկանիշն ունեցող ընկերությունների:  

Ցանկը հրապարակվել է 2023 թվականի մայիս/հունիսի համարում եւ Inc.com-ում: Լավագույնների շարքում ներկայացված են ամերիկյան այն ընկերությունները, որոնք ապահովել են բացառիկ կորպորատիվ մշակույթ եւ աշխատատեղեր։ SADA-ն լավագույն աշխատատեղ է ճանաչվել նաեւ 2018, 2020, 2021 թվականներին:

Այս տարի հազարավոր հայտերից Inc.-ն ընտրել է լավագուն 591 ըներություն, որտեղ Quantum Workplace HR տեխնոլոգիական ընկերության կողմից անցկացվել է աշխատակիցների հարցում: Հարցումն ընդգրկել է կառավարման արդյունավետության, բոնուսների եւ առավելությունների, աշխատողների աճի խթանման եւ ընկերության ընդհանուր մշակույթի վերաբերյալ հարցեր: Անցկացվել է նաեւ աուդիտ՝ ընդհանուր միավորները եւ վարկանիշը որոշելու համար:

SADA-ն նաեւ գրասենյակ ունի Հայաստանում, որը բացվել է 2021 թվականին: SADA Armenia-ն 60 աշխատակից ունի: Ընկերության գլխամասը ԱՄՆ-ում է, գրասենյակ կա նաեւ Հնդկաստանում:

SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում եւ հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։

Ընկերությունը 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների եւ արդեն 4 անգամ՝ Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում։