09:05 | 10.05.23 | Նորություններ | 1758

Սամվել Մարտիրոսյանն այլեւս SoftConstruct-ի թիմի անդամ չէ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ այլեւս SoftConstruct-ի թիմի անդամ չէ:

«Հետաքրքիր ճանապարհորդություն էր, զիլ մարդիկ: Նոր արկածների ժամանակն է», - նշել է նա:

Նշենք, որ 2022 թվականի ապրիլին Սամվել Մարտիրոսյանը թողել էր SoftConstruct-ի Էկոհամակարգում գործող Hoory ստարթափի գործադիր տնօրենի պաշտոնը, որը ստանձնել էր 2021թ. մարտին:

«Ուղիղ 1 տարի ու 1 ամիս պատիվ ունեցա աշխատել ֆանտաստիկ լավ թիմի, որոնք նաեւ ֆանտաստիկ լավ մարդիկ են։ Հուռին մեծ հաջողություններ է ունենալու ու ես էլ կուրախանամ՝ կողքից նայելով, մի քիչ էլ օգնելով: Իսկ հիմա ժամանակն է նոր հետաքրքիր ծրագրերի», - նշել էր Սամվել Մարտիրոսյանը: