17:50 | 25.04.23 | Նորություններ | 7919

BANA Angels-ը ներդրում է կատարել ViralMango-ում

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը 170 հազար դոլարի չափով ներդրում է կատարել ViralMango ստարտափում` ուղիղ եւ սինդիկատ ներդրումների տարբերակով։

Ավելի վաղ ViralMango-ն հայտարարել էր ներդրումների նախասաղմնային փուլը փակելու մասին:

ViralMango-ն արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ ինֆլուենսերներին կապում է բրենդերի հետ եւ ստեղծում համագործակցության հնարավորություններ: Հարթակը ամբողջական լուծում է, որը թույլ է տալիս գտնել համապատասխան ինֆլուենսերների, ինչպես նաեւ ստեղծել, կառավարել եւ վերլուծել ինֆլուենսեր մարքեթինգի արշավներ:

«Ուրախ ենք աջակցել ViralMango-ին այս կարեւոր փուլում եւ վստահ ենք, որ ստարտափը հաստատուն քայլերով նորանոր հաջողություններ կգրանցի»,- նշել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը:  

«Մենք շնորհակալ ենք BANA հրեշտակներին, որոնք առաջին ներդրողներից են, որ հավատացել են մեզ եւ մեր առաքելությանը: Նրանց ներդրումները եւ աջակցությունը հնարավորություն կտան արագացնել մեր աճը եւ շարունակել նորարարություններ կատարել ոլորտում »,- նշել է ViralMango-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը:  
ViralMango-ն 2022 թվականից սկսած հարթակ է տրամադրել 150-ից ավելի հաճախորդի՝ հաջողակ ինֆլուենսեր մարքեթինգի իրականացման համար: Հարթակի վերլուծական գործիքը հնարավորություն է տալիս վերլուծել շուրջ 133,6 միլիոն ինֆլուենսերի տվյալները:

Կարդացեք iTel.am-ի ViralMango. Ինֆլուենսերներին ու բիզնեսին մեկ հարթակում միավորող նոր ստարտափ հոդվածը: