15:57 | 18.04.23 | Նորություններ | 2532

Պաշտոնական. «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը չի վաճառվի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) արգելել է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության եւ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի համակենտրոնացումը:

ՄՊՀ-ից հայտնել են, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը նախատեսում էր ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը:

«Դիմումների հիման վրա հարուցված համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ՄՊՀ որոշմամբ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության եւ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության համակենտրոնացումն արգելվել է»,- ասված է հաղորդագրությունում: