12:39 | 18.04.23 | Նորություններ | 2100

Թվային գրագիտության եւ կիբերանվտանգության թեմայով աշխատարան

Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային թիմը ապրիլի 22-ին եւ 23-ին բոլոր հասարակական եւ մշակութային նախաձեռնությունների համար իրականացնում է առցանց աշխատարան թվային գրագիտության եւ կիբերանվտանգության թեմայով։

Աշխատարանը վարելու է Digital Skills Coalition Belarus-ի համահիմնադիր, փորձագետ Նիկոլայ Կվանտալիանին, աշխատանքային լեզուն ռուսերեն է։

«Նպատակն է կիսել ձեր գործունեության մեջ առկա ռիսկերը ճանաչելու եւ դրանց լուծման գործիքներ գտնելու հմտությունները, ինչպես տվյալների պաշտպանության, այնպես էլ հաղորդակցության, տեսանելիության, կայունության հարցերում»,- ասված է հաղորդագրությունում:

Մասնակցության համար դիմել հնարավոր է այստեղ, վերջնաժամկետն ապրիլի 20-ն է։