15:37 | 25.04.23 | Հոդվածներ | exclusive 16512

Miro-ն համախմբել է back-end ինժեներներին՝ քննարկելու գլոբալ պրոդուկտի ինսայթները

Ապրիլի 13-ին Miro-ն Երեւանի գրասենյակում կազմակերպել էր ծրագրավորողների եւ ինժեներական մենեջերների հանդիպում՝ քննարկելու գլոբալ պրոդուկտի համար նոր գործառույթներ ստեղծելիս հանդիպող մարտահրավերներն ու օգուտները:

Միջոցառումը տեղական եւ միջազգային ինժեներների ու մենեջերների համար գիտելիքների եւ փորձի փոխանակման եզակի հնարավորություն էր: Հանդիպման ընթացքում Miro-ի ինժեներական թիմը կիսվել է բացառիկ ինսայթներով այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են ավելի քան 50 միլիոն օգտատերերի կողմից օգտագործվող պրոդուկտի ստեղծման ժամանակ, ներառյալ կարեւոր քայլերը, որոնք կապված են նոր գործառույթների հաջող ներդրման ու գործարկման հետ:

«Այս շաբաթ մենք ունեցանք մի շարք ինժեներական միջոցառումներ։ Առաջինի թիրախը front-end ինժեներներն էին, իսկ երկրորդի դեպքում՝ back-end ինժեներները», - նշել է Miro-ի գործատուի ապրանքանիշի մենեջեր (Employer Brand Manager) Դիմա Մոլոդցովը:

Դիմա Մոլոդցովը Դիմա Մոլոդցովը
photo © Մեդիամաքս


«Մենք փորձեցինք պատասխանել տեխնոլոգիական հիմնական հարցին երկու տեսանկյունից: Մեր ինժեներները կիսվեցին իրենց փորձով այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Microservice-ի որոգայթները, ինչպես նաեւ բովանդակության միգրացիայի առանձնահատկությունները: Պանելային քննարկում ունեցանք մեր ինժեներական թիմերի ղեկավարների հետ, եւ լսարանը հնարավորություն ունեցավ ավելի խորը հարցեր տալ այս թեմաների վերաբերյալ եւ ավելին իմանալ Miro-ի մասին: Մենք ծրագրում ենք ավելի շատ նման միջոցառումներ կազմակերպել՝ համագործակցելով այլ ընկերությունների հետ»։

Miro-ի ծրագրային ապահովման ինժեներ Վլադիմիր Բուխոնովը ներկայացրել է իր պատկերացումները Miro's Canvas-ի սուբյեկտների մասին, ներառյալ հիերարխիկ հարթակի սերվերը, վիջեթների պահպանման էվոլյուցիան եւ դրա տվյալների միգրացիան:

Վլադիմիր Բուխոնովը Վլադիմիր Բուխոնովը
photo © Մեդիամաքս


Վլադիմիրը բացահայտել է Miro-ի բովանդակության միգրացիայի հիմքում ընկած գործընթացը: «Մենք շատ մտածեցինք, թե որտեղ ինտեգրել մեր վիջեթներ ստեղծող գործիքը Postgres-ից, եւ որոշեցինք, որ լավագույն ընտրությունը In-Memory տվյալների շտեմարանն է, գումարած S3 վեբ պահեստը: Մեր վիջեթի տվյալները JSON են, որոնք հեշտ է կառավարել: Ունենք մեկ InMemory պահեստավորման օրինակ յուրաքանչյուր հարթակի համար, ինչը հեշտ է ընդլայնել, նաեւ Canvas-ի օբյեկտները մեկուսացված են, ինչը չի ազդում այլ բիզնես օբյեկտների վրա: Այն նաեւ ապահովում է լավագույն արդյունքը իրական ժամանակում համագործակցության համար՝ արագության պատճառով»:

Մաթեւոս Ղազարյանը Miro-ի ծրագրային ապահովման թիմի ավագ մենեջեր է եւ հայաստանյան գրասենյակում թիմին միացել է 2022-ին: Նա կարծում է, որ մասնագիտական պանելային քննարկումները, հանդիպումները եւ գիտելիքների փոխանակման միջոցառումները շատ կարեւոր են հայ ինժեներական համայնքի համար:

Մաթեւոս Ղազարյանը Մաթեւոս Ղազարյանը
photo © Մեդիամաքս


«Miro-ն մեծ ընկերություն է, թիմը շատ պրոֆեսիոնալ է, եւ գործընթացները լավ են կազմակերպված։ Բախվում ենք բազմաթիվ հետաքրքիր տեխնիկական մարտահրավերների՝ շնորհիվ ավելի քան 50 միլիոն օգտագործողների: Որպես ինժեներներ՝ ամեն օր բացահայտում ենք խնդիրներ եւ դրանց տալիս տեխնիկական լուծումներ: Նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնում կոդերի ճարտարապետությանը: Հին կոդը նորի վերածելը նույնպես մարտահրավեր է թե՛ front-end, եւ թե՛ back-end ինժեներների համար», - ասել է Մաթեւոսը:

Իր ելույթում Լոթար Շուլցը՝ Հայաստանում եւ Գերմանիայում սերվերների ինժեներական թիմերի ղեկավարը, խոսել է Microservice մոտեցման թակարդների մասին, որոնց բախվում են back-end ինժեներները:

Լոթար Շուլցը Լոթար Շուլցը
photo © Մեդիամաքս


«Մեր գլոբալ հասանելիության պայմաններում պետք է համոզված լինենք, որ հաճախորդները լավ են սպասարկվում: Դա պահանջում է ենթակառուցվածքների, պրոտոկոլների եւ ծրագրային ապահովման ճարտարապետության համադրություն: Miro-ի պրոդուկտի գլոբալ մասշտաբն ու բարդությունն իսկապես հազվագյուտ է: Սա մարտահրավեր է ինձ համար, եւ ես սիրում եմ մարտահրավերներ»։

photo © Մեդիամաքս


Լոթար Շուլցը iTel.am-ի հետ կիսվել է նաեւ հայկական տեխնոլոգիական համայնքի մասին իր մտքերով։

photo © Մեդիամաքս


«Ես Miro-ին միացել եմ գրեթե մեկուկես տարի առաջ Բեռլինում եւ պատասխանատու եմ Հայաստանի եւ Գերմանիայի թիմերի համար։ Փորձում եմ հնարավորինս հաճախ լինել Երեւանում։ Կարծում եմ, որ հայկական back-end ինժեներական համայնքը նույնքան պրոֆեսիոնալ է, որքան գերմանականը, ֆրանսիականը եւ ամերիկյանը: Նրանք խելացի մարդիկ են, եւ ես ինձ միշտ լավ եմ զգում այստեղ»,- ասել է Լոթար Շուլցը։

photo © Մեդիամաքս


Miro-ն համագործակցության առցանց հարթակ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած չափի թիմերին հեռակա համագործակցել։  Պլատֆորմի անսահման կտավը թիմերին թույլ է տալիս ղեկավարել սեմինարներ եւ հանդիպումներ, պրոդուկտի դիզայնով զբաղվել, մտքեր փոխանակել եւ այլն: Սան Ֆրանցիսկոյում եւ Ամստերդամում գլխավոր գրասենյակներ ունեցող Miro-ն, սպասարկում է ավելի քան 50 միլիոն օգտատերերի ամբողջ աշխարհում, ներառյալ Fortune 100-ի ցուցակում ընդգրկված ընկերությունների 99%-ը: Miro-ն հիմնադրվել է 2011 թվականին եւ ներկայում մոտ 1 800 աշխատակից ունի աշխարհի 12 հանգույցներում, ներառյալ՝  Հայաստանում։

Երեւանի գրասենյակը Miro-ի ամենաերիտասարդ հաբն է, եւ ավելի քան 100 միրոականներ այն իրենց տունն են համարում: Ընկերությունը մեծացնում է իր տեխնոլոգիական կենտրոնը Երեւանում եւ փնտրում է որակավորված տաղանդներ՝ միանալու թիմին:

Երեւանում կատարվում է Miro-ի հիմնական պրոդուկտի հիմքի մշակումը՝ կենտրոնացած ներքին հարթակի մշակման վրա, որը հնարավորություն է տալիս ինժեներական այլ հոսքերին բարելավել վերջնական օգտատերերի փորձառությունը: Miro-ն հավատարիմ է մնում հաբի, հիբրիդային աշխատանքային մոդելին: Այն ապահովում է աճի եւ առաջընթացի հնարավորություններ, համագործակցային եւ դինամիկ աշխատանքային միջավայր եւ մրցակցային փոխհատուցում եւ օգուտներ:


Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան