12:50 | 13.04.23 | Նորություններ | 1859

Թումոն ընդունում է հայտեր Վահէ եւ Լյուսի մրցույթի համար

Թումոն հայտարարել է 5-րդ ամենամյա Վահէ եւ Լյուսի մրցույթի մասին, որին կարող են մասնակցել Թումոյի ուսանողներն ու շրջանավարտները՝ ներկայացնելով իրենց աշխատանքները արվեստի, տեխնոլոգիաների, երաժշտության, ֆիլմերի եւ լուսանկարչության անվանակարգերում:

Յուրաքանչյուր մասնակից կարող է մեկ դիմումով ներկայանալ հինգ անվանակարգից միայն մեկում: Խմբակային դիմումներում անհրաժեշտ է նշվեն բոլոր մասնակիցների անունները (բոլորը պետք է լինեն Թումո ուսանողներ կամ շրջանավարտներ):

Մասնակիցները պետք է ներկայացնեն ավարտուն նախագծեր՝ գաղափարներն ու մտահղացումները չեն դիտարկվի:

Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ`

•    1-ին տեղ՝ 1.500.000 ՀՀ դրամ
•    2-րդ տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
•    3-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ

Ժյուրիի կազմը կձեւավորվի Թումոյի անձնակազմից, համապատասխան անվանակարգերի առաջատար մասնագետներից ու Վահէ եւ Լյուսի ամենամյա մրցույթի նախորդ տարիների մրցանակակիրներից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-նն է, հաղթողների ներկայացման օրը՝ նոյեմբերի 10-ը։ Մրցույթի մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ: