16:49 | 12.04.23 | Նորություններ | 2070

    Բացահայտելով գեներատիվ AI-ի ներուժը թեմայով քննարկում կկայանա

    Ապրիլի 18-ին Triple S Ventures-ը եւ AGBU YP-ն հրավիրում են Generative AI-ի մասին պանելային քննարկման, որի ընթացքում ոլորտի փորձագետները կկիսվեն տեխնոլոգիայի վերաբերյալ իրենց պատկերացումներով, փորձով եւ հեռանկարներով:

    Մասնակիցները կծանոթանան Generative AI-ի վերջին առաջընթացներին, դրա ազդեցությանը մի շարք ոլորտներում, հնարավորություններին ու մարտահրավերներին։

    Քննարկմանը կմասնակցեն Krisp-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը, StarNews-ի պրոդուկտի եւ տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն ԶարԷ Բաղդասարյանը, Metric-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հրանտ Դավթյանը։

    Ներկաները հնարավորություն կստանան հարցեր ուղղել բանախոսներին: Քննարկումից հետո տեղի կունենա նեթվորքինգ։

    Միջոցառման մանրամասներին ծանոթանալ եւ գրանցվել հնարավոր է այստեղ։