Picsart-ը հայտնել է աշխարհում ամենատարածված ծանոթությունների հարթակներից մեկի՝ Bumble-ի հետ համագործակցության մասին։
«Bumble-ի օգտատերերը կարող են օգտագործել Picsart-ի դիզայնի որոշ հանրահայտ գործիքներն ու տեխնիկաները: AI գործառույթներ, ինչպիսիք են Remove, Replay գործիքները, սթիքերները, մենք առաջարկում ենք նոր եղանակներ՝ ծանոթությունների պրոֆիլներում ստեղծարարություն ներմուծելու համար»,- գրել է Picsart-ի համահիմնադիր Հովհաննես Ավոյանը:
Picsart-ը համագործակցում է Bumble-ի հետ՝ օգնելով օգտատերերին ստանալ ավելի գրավիչ եւ ստեղծարար պրոֆիլի նկարներ։