16:40 | 05.04.23 | Նորություններ | 2198

Վրացական Beeline-ը դարձել է Cellfie

Վրաստանում գործող Beeline բջջային օպերատորն ռեբրենդինգ է արել եւ իր ապրանքանիշը վերանվանել Cellfie:

Դիմելով բառախաղի օգնությանը, օպերատորն ակնհայտորեն ցանկացել է օգտագործել մեր առօրյա կյանքի անբաժան մաս դարձած Selfie բառը:

Փոխվել է նաեւ ընկերության կորպորատիվ ինքնությունը՝ հիմնական գույներն այժմ վարդագույնն ու մանուշակագույնն են։

2022 թվականին վրաց գործարար Խվիչա Մակացարիան VEON հեռահաղորդակցության հոլդինգից գնել էր Beeline ապրանքանիշով գործող VEON-Georgia-ն։ Գործարքի գինը կազմել էր 45 մլն դոլար։

Այն ժամանակ Վրաստանում Beeline-ն ուներ մոտ 1,3 մլն բաժանորդ՝ երկրի ընդհանուր բաժանորդների 24,5%-ը։