17:09 | 04.04.23 | Նորություններ | 1955

Facebook-ն ու Instagram-ը գործարկել են վճարովի նույնականացում

Meta-ն Facebook եւ Instagram սոց. ցանցերի համար գործարկել է վճարովի նույնականացում՝ Meta Verified գործառույթը։

Ծառայության արժեքն ամսական $12 է, բայց App Store-ի եւ Google Play-ի միջոցով վճարելու դեպքում գինը կազմում է մինչեւ $15՝ ներառյալ միջնորդավճարը։
Նույնականացումը հաստատող կապույտ նշանի հետ մեկտեղ օգտատերերը կստանան հատուկ սթիքերներ Stories-ի եւ Reels-ի համար:

Նույնականացումն անցնելուց հետո օգտատերը չի կարողանա փոխել պրոֆիլի անունը, ծննդյան ամսաթիվը եւ լուսանկարն առանց վերահաստատման:

Կապույտ նշանը կրող օգտատերերը կպահպանեն իրենց նշանները:

Գործառույթը դեռեւս հասանելի է Միացյալ Նահանգներում, այն աստիճանաբար հասանելի կդառնա նաեւ ամբողջ աշխարհում։