16:10 | 04.04.23 | Նորություններ | 1030

#TalkAround. Հայաստանում WEB3-ի մարտահրավերները եւ լուծումները

Ապրիլի 13-ին BANA Angels-ը WEB3 Armenia հիմնադրամի հետ համատեղ կանցկացնի #TalkAround-ի հերթական հանդիպումը՝ «Հայաստանում Web3 ստարտափների կառուցում. մարտահրավերներ եւ լուծումներ» թեմայով:

Միջոցառման նպատակն է անդրադառնալ մեր օրերում WEB3 ստարտափների առջեւ ծառացած մարտահրավերներին, ինչպես հաղթահարել դրանք, WEB3 նախագծերի եւ ոլորտի մասնագետների խնդիրներին եւ ընդգծել WEB3 կրթության, համայնքային գործունեության եւ ցանցի կարեւորությունը:

#TalkAround-ի առաջին մասում Web3 Earth & Web3 Texas-ի հիմնադիր Նիկ Ջեյմսը առցանց եղանակով հանդես կգա հիմնական ելույթով:

Այնուհետեւ տեղի կունենա քննարկում Web3 Armenia հիմնադրամի անդամների մասնակցությամբ։

Քննարկման մասնակիցներն են Բիզնեսի զարգացման մենեջեր, Fastex-ի PR & Communications բաժնի ղեկավար Անահիտ Համբարձումյանը, Fastex-ի գլխավոր իրավաբան Վարդան Խաչատրյանը եւ Blockstars-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։ Մոդերատորը CyberHUB-AM-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանն է։

Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։