17:20 | 31.03.23 | Նորություններ | 1705

    BAFTA Games Awards 2023․ հայտնի են տարվա լավագույն խաղերը

    Մարտի 30-ին պաշտոնապես հայտնի են դարձել հեղինակավոր BAFTA Games Awards 2023-ի հաղթողները: Այս մրցանակին արժանանում են տարվա լավագույն խաղերը։

    Ներկայացնում ենք հիմնական անվանակարգերում 2023թ. հաղթած խաղերը․

    •    Լավագույն անիմացիա՝ God of War Ragnarök: Այն հաղթել է նաեւ լավագույն ձայն, լավագույն երաժշտություն անվանակարգերում, ինչպես նաեւ որպես լավագույն գլխավոր դերակատար անվանակարգում Քրիստոֆեր Ջաջ, Կրատոս կերպարը լավագույնն է ճանաչվել։
    •    Լավագույն գեղարվեստական նվաճում՝ Tunic։ Այս խաղը լավագույնն է ճանաչվել նաեւ որպես դեբյուտային խաղ։
    •    Տարվա խաղ՝ Vampire Survivors, որը նաեւ Խաղի լավագույն ձեւավորում անվանակարգի առաջատարն է։
    •    Լավագույն թարմացված խաղ՝ Final Fantasy XIV Online։
    •    Լավագույն ընտանեկան խաղ՝ Kirby and the Forgotten Land։
    •    Լավագույն Multiplayer խաղ՝ Elden Ring:
    •    Լավագույն պատմություն՝ A Plague Tale: Requiem:
    •    Լավագույն տեխնոլոգիական նվաճում - Horizon Forbidden West: