11:59 | 31.03.23 | Նորություններ | 2185

The Crowdfunding Formula-ն ձեռք է բերել Gadget Flow հարթակը

The Crowdfunding Formula - TCF-ը հայտարարել է Gadget Flow-ն ձեռք է բերելու մասին, որը նորագույն տեխնոլոգիական պրոդուկտները հայտնաբերելու համար նախատեսված հարթակ է:

«Քրաուդֆանդինգի եւ էլեկտրոնային առեւտրի ոլորտում TCF-ի խորը փորձը՝ զուգորդված Gadget Flow-ի միլիոնավոր նորարարությունների սիրահարների հետ, մեզ հնարավորություն կտա բացառիկ արժեք եւ հարմարավետություն ապահովել մեր հաճախորդների համար:

Էվան Վարսամիսի եւ նրա թիմի ղեկավարությամբ Gadget Flow-ն ստեղծել է տպավորիչ հարթակ, որը ճանաչվել է ապրանքների հայտնաբերման լավագույն կայքերից մեկը համացանցում: Այն միլիոնավոր հաճախորդների համար դարձել է վստահելի ռեսուրս ողջ աշխարհում:

Հարթակը պարունակում է ավելի քան 30,000 պրոդուկտ 250-ից ավելի կատեգորիայում, ինչը այն դարձնում է հիանալի ռեսուրս նոր եւ հետաքրքիր պրոդուկտներ փնտրող հաճախորդների համար:

Gadget Flow-ի միջոցով մեր TCF էկոհամակարգում մենք ավելի ենք մոտենում բոլոր ազդեցիկ նորարարությունները խթանելու մեր առաքելությանը»,- գրել է The Crowdfunding Formula-ի հիմնադիր Նարեկ Վարդանյանը: