Apple-ը գործարկել է Pay Later ծառայությունը, որը թույլ է տալիս գնումներ կատարել ապառիկ:
Pay Later-ը թույլ է տալիս օգտատերերին գնումների վրա ծախսել $50-ից մինչեւ $1000, բայց վճարել դրանց համար ավելի ուշ։ Այս գումարը կարող է մարվել չորս վճարումով վեց շաբաթվա ընթացքում՝ առանց լրացուցիչ տույժերի կամ տոկոսների: Երբ կգա վճարում կատարելու ժամանակը, ծառայությունը ծանուցում կուղարկի։
The Verge-ի փոխանցմամբ՝ սա Apple-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ընկերությունն ինքնուրույն կզբաղվի ֆինանսական կողմով։ Գործարքները կանցնեն Apple-ի նոր դուստր ձեռնարկության՝ Apple Financing LLC-ի միջոցով:
Pay Later-ը հասանելի է Apple Wallet հավելվածում՝ iPhone (սկսած iOS 16.4-ից) եւ iPad (սկսած iPadOS 16.4-ից) սարքերի վրա եւ առայժմ միայն ԱՄՆ-ում:
Այնուամենայնիվ, դեռ ոչ բոլորը կկարողանան օգտվել Pay Later-ից։