11:53 | 29.03.23 | Նորություններ | 1687
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության եւ թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին:
Դեսպան Քրիստինա Քվինը նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջեւ տեխնոլոգիական ոլորտում առկա հարաբերությունների զարգացմանը: Դեսպանն անդրադարձել է Ամազոն Վեբ Սերվիսի (AWS) հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի ընթացքում SADA-ի հետ ստորագրված Համագործակցության հուշագրին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։