17:41 | 17.03.23 | Նորություններ | 2071
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) եւ առաջին հայկական տեխնոլոգիական միաեղջյուր ServiceTitan-ը ստորագրել են գիտահետազոտական համագործակցության պայմանագիր։
ՀԱՀ-ի ճարտարագետ ուսանողները «Ակյան գիտության եւ ճարտարագիտության քոլեջից» հետազոտություններ կանցկացնեն ընկերության համար։
Հետազոտության նպատակն է մշակել նոր ալգորիթմներ, որոնք հիմնված են մեքենայական ուսուցման եւ արհեստական ինտելեկտի վրա՝ արդյունաբերության մեջ խիստ արդիական խնդիրներ լուծելու համար:
ՀԱՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանի խոսքով՝ նման համագործակցությունները կարեւոր են։
«Հայաստանում աչքի ընկնող բացերից մեկը փաստացի տվյալների առկայությունն է եւ արդյունաբերության իրական խնդիրների վրա աշխատանքը։ Այդ պատճառով որոշեցինք համագործակցել ՀԱՀ-ի հետ, որպեսզի երիտասարդությանը հնարավորություն ընձեռվի աշխատել իրական տվյալների հետ եւ լուծել ոլորտի արդի խնդիրները»,- նշել է ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Աշոտ Տոնոյանը։