14:19 | 17.03.23 | Նորություններ | 1924

«Հաւք 2023» ԱԹՍ մրցույթն ընդունում է հայտեր

Սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կանցկացվի երրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթը։

Այն իրականացվելու է երեք անվանակարգում՝

•    դպրոցահասակ թիմեր,
•    սիրողական եւ ավագ դպրոցական թիմեր,
•    մասնագիտացած ընկերություններ։

Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում եւ հեղուկ նյութերի սփռում։

Մրցույթի մասնակցության հայտերը կարող եք լրացնել այստեղ։ Հայտերն ընդունվում են մարտի 16-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։

«Բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», - նշել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Մրցույթի կազմակերպիչ՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը
Գործընկերներ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ: