12:41 | 16.03.23 | Նորություններ | 1977
Հայկական Lucky Carrot-ի Zoom տեսազանգերի ծառայության համատեղ հավելվածը գործարկվել է Product Hunt-ում:
Lucky Carrot-ը վիրտուալ գազարներով միմյանց «Շնորհակալություն» հայտնելու հարթակ է, որը, չափելով աշխատակիցների ներգրավվածությունը, դուրս է բերում իրական խնդիրներն ու գործիքներ տալիս՝ դրանք լուծելու։
Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։
«Lucky Carrot հավելվածը Zoom-ի համար մասնագետներին հնարավորություն է տալիս ընդգծել համագործակցության լավագույն, ամենաարդյունավետ պահերը, շնորհակալություն հայտնել եւ նշել ձեռքբերումները հենց վիրտուալ հանդիպումների ժամանակ: Այժմ դուք կարող եք գազարներ ուղարկել հանդիպման մասնակիցներին, հայտնել ձեր երախտագիտությունը»,- գրել է ստարտափի համահիմնադիր Մարիամ Գյուլումյանը։
Նպաստելով ընկերության մշակույթի ձեւավորմանն ու պահպանմանը՝ հարթակը նաեւ օգնում է ժամանակին կանխատեսել, թե որ աշխատակիցներն են ընկերությունը լքելու ռիսկային գոտում եւ հակառակը՝ ովքեր են ընկերության մշակույթի կրողները։
Lucky Carrot-ը 2021 թվականին արժանացել է Product Hunt-ի Golden Kitty մրցանակին՝ որպես լավագույն SaaS պրոդուկտ։
Ստարտափի մասին կարող եք ընթերցել iTel.am-ի հարցազրույցը համահիմնադիր Մարիամ Գյուլումյանի հետ այստեղ։