14:11 | 15.03.23 | Նորություններ | 2081

Google-ն AI գործիքներ է ներդնում Gmail-ում, Docs-ում, Sheets-ում եւ Slides-ում

Google-ը հայտարարել է իր Workspace փաթեթի հավելվածներում գեներատիվ AI ներդնելու մասին՝ ներառյալ Google Docs-ում, Gmail-ում, Sheets-ու եւ Slides-ում:

OpenAI-ի ChatGPT-ի նմանությամբ՝ Gmail-ում եւ Docs-ում արհեստական ինտելեկտի նոր գործիքների միջոցով հնարավոր կլինի ստեղծել տեքստ։ Օրինակ՝ նամակ, որն օգտատերը կարող է խմբագրել, վերջնական տեսքի բերել նախքան ուղարկելը: Պարզապես հարկավոր կլինի հակիրճ նկարագրել, թե ինչի մասին պետք է լինի նամակը, ինչպես նաեւ ընտրել տեքստի ոճը՝ պաշտոնական, ոչ ֆորմալ կամ ընկերական:

Slides-ի պրեզենտացիաներում օգտատերերը կկարողանան ստեղծել պատկերներ, տեսանյութեր եւ ձայնային ֆայլեր, որոնք կարագացնեն պրեզենտացիաների ստեղծման գործընթացը եւ դրանց դիզայնը կդարձնեն ավելի բազմազան:

Sheets-ում հնարավոր կլինի ստեղծել բանաձեւեր, վերլուծել տվյալները եւ վիզուալիզացնել դրանք։

Meets-ում օգտատերերը կկարողանան ստեղծել յուրօրինակ ֆոներ՝ առցանց զանգերի համար:

Այս գործառույթը շուտով հասանելի կլինի թեստավորման մասնակիցներին, իսկ թե երբ բոլոր օգտատերերը կկարողանան կիրառել, ընկերությունը դեռ չի հայտնել։

Արհեստական ինտելեկտի նոր մրցավազքում Google-ը ձգտում է հասնել մրցակիցներին: Անցյալ տարի ChatGPT-ի գործարկումից ի վեր որոնողական հսկան փորձում է գործարկել նմանատիպ AI-ի գործառույթներ: