14:11 | 14.03.23 | Նորություններ | 2018
GPTZero-ն ծառայություն է, որը վերլուծում է ներբեռնված տեքստը եւ փորձում պարզել, թե արդյոք այն գրելու համար օգտագործվել է լեզվական խոշոր մոդելներից մեկը (LLM): Նման մոդելները ներառում են, օրինակ, ChatGPT-ի վրա հիմնված նեյրոնային ցանցը։ Ներկայացնում ենք, թե ինչ է GPTZero-ն եւ ինչպես է աշխատում։
Համակարգը մշակել է Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ Էդվարդ Թյանը, որպեսզի օգնի մանկավարժներին ստուգել ուսանողների աշխատանքները գրագողության համար:
Ծառայությունն առայժմ կօգտագործվի միայն անգլերենով: Հնարավոր է՝ ապագայում այլ լեզուների աջակցություն նույնպես լինի։
Տեքստի ինքնատիպությունը որոշելու համար GPTZero-ն կենտրոնանում է երկու հիմնական չափանիշի վրա՝ կազմված նախադասությունների պատահականության մակարդակով (Perplexity) եւ այդ նախադասությունների փոփոխականությամբ (Burstiness):
Հարկ է նշել, որ այս պահին GPTZero-ն չի կարելի անվանել իդեալական գործիք տեքստերը ստուգելու համար։ Համակարգը միշտ չէ, որ տալիս է ճիշտ արդյունք։ Ալգորիթմը լավ աշխատանք է կատարում գեներացված նախադասությունների նույնականացման հարցում, սակայն անձի կողմից ամբողջությամբ գրված աշխատանքները հաճախ դասակարգվում են որպես գրագողություն:
Ամենայն հավանականությամբ, ապագայում ծառայությունը կբարելավվի, բայց առայժմ այն պետք է օգտագործվի միայն որպես այլ գործիքների եւ սեփական գիտելիքների հավելում:
Ինչպե՞ս օգտագործել GPTZero
Եթե անհրաժեշտ է արագ վերլուծել փոքր տեքստը, ապա գրանցումը պարտադիր չէ: Պարզապես այցելեք GPTZero կայք եւ ակտիվացրեք հնարավորությունը: Կանոնավոր օգտագործման եւ միաժամանակ մի քանի ֆայլ ստուգելու համար պետք է հաշիվ ստեղծել: Այն անվճար է: