17:29 | 10.03.23 | Նորություններ | 1943

Դիջիթեք-ում Team-ը ներկայացել է ընկերությունների խմբով

Երեւանում բացված Դիջիթեք ցուցահանդեսում Team-ը ներկայացել է ընկերությունների խմբով։

Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները մինչեւ մարտի 12-ը ինտերակտիվ ձեւով այցելուներին ներկայացնելու են իրենց նոր ծառայություններն ու պրոդուկտները, իսկ HR անկյունում՝ Թիմում աշխատանքի հնարավորությունները։

«Որպես տեխնոլոգիական ընկերությունների խումբ այս եզակի միջոցառումից Թիմն անմասն մնալ չէր կարող թե՛ որպես աջակից, թե՛ մասնակից։ Սա հնարավորություն է ծնունդով հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար փորձի փոխանակման, նոր կապեր ստեղծելու, ինչպես նաեւ գործընկերներ գտնելու տեսանկյունից»,- ասել է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Հայկ Եսայանը Հայկ Եսայանը
photo © Team


Team Telecom Armenia-ն Դիջիթեքում ներկայանում է 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցով եւ Cosmo սակագնային փաթեթներով։

Ցուցահանդեսի մասնակիցները Team-ի գերարագ ինտերնետը կարող են փորձարկել cloud gaming գոտում՝ խաղալով ամենավերջին սերնդի խաղերը ամպային տեխնոլոգիաների միջոցով։

Հայկ Եսայանը առանձնացրեց ու կարեւորեց Team Systems ընկերության Team Energy նախագիծը, որը էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է կառուցում ՀՀ ամբողջ տարածքում։

Team Systems-ն իրականացնում է նաեւ ՏՏ սարքավորումների եւ համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նաեւ էլեկտրատեխնիկական, անվտանգության,  խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում եւ սպասարկում։

Team Pay վճարահաշվարկային ընկերությունն առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այն արդեն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղերում, իսկ այս տարի նախատեսվում է բջջային հավելվածի թողարկումը։ Դիջիթեքի այցելուները հնարավորություն ունեն առաջինը փորձարկելու հավելվածի դեմո տարբերակը։

photo © Team


Team Solutions ընկերությունը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է նաեւ կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR եւ HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Հայաստանում առաջին առցանց մոլը՝ Buy.am-ը, ներկայացրեց նոր կայքի բետա տարբերակը, որտեղից այսուհետեւ հնարավոր է կատարել խմբային պատվերներ՝ հատուկ այդ պատվերի համար ստեղծված հղումը կիսելով, օրինակ, թիմի անդամների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ավելացնել իր ցանկալի ապրանքը։

HR անկյունում անցկացվում է նաեւ մասնագիտական քուիզ, որի հաղթողները ստանում են մեկ օր մասնակից ընկերություններից որեւէ մեկում անցկացնելու եւ աշխատանքային ընթացքին ներսից ծանոթանալու հնարավորություն։ Թիմ ընկերությունների խմբում ներառված ընկերությունների թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ։