15:48 | 10.03.23 | Նորություններ | 14843

Հրապարակվել է ԵՄ Թումո համալիրի ճարտարապետական նախագիծը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հրապարակել է ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը:

Համալիրը STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգ է, որը կենտրոնացած է նորարարությունների խթանման վրա:

Հոլանդական հռչակավոր MVRDV ճարտարապետական ստուդիայի կողմից նախագծված շինությունը նորարարական հորիզոնական երկնաքեր է։

Հրազդանի կիրճի եզրին գտնվող շենքն ունի 6 հարկ եւ 200 մետր երկարություն. այն զբաղեցնելու է շուրջ 17 000 ք.մ. մակերես: Համալիրը բաղկացած է 300-ից ավելի մոդուլային տարածքից, որոնք պարուրվում են հսկայական սրահի շուրջ՝ ստեղծելով յուրահատուկ էկոհամակարգ: Այն շենք է՝ շենքի ներսում. էներգաարդյունավետ լուծում, որը միախառնում է փակ տարածքը բացօթյայի հետ:

Համալիրի շինարարությունը կմեկնարկի 2023 թվականին: