16:41 | 06.03.23 | Նորություններ | 2436

«Կենգուրուն» ընդունում է մասնակցության հայտեր

Մարտի 16-ին եւ 17-ին «Այբ» կրթական հիմնադրամը կանցկացնի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը։

Արդեն 15-րդ անգամ այն կհամախմբի մաթեմատիկայի սիրահար հայաստանցի եւ արցախցի 3-12-րդ դասարանցիներին, որոնք կմարզեն իրենց տրամաբանությունը հետաքրքրաշարժ գլուխկոտրուկների միջոցով։

«Այբ»-ի մրցույթներն անցյալ տարվանից համագործակցում են նաեւ Հայաստանում հաղորդակցման ամենատարածված զրուցարաններից մեկի՝ «Վայբերի» հետ։ Միանալով վայբերյան բոտին` աշակերտները կարող են մինչեւ մրցույթը փորձել իրենց ուժերը հարցախաղերի միջոցով, ինչպես նաեւ տեսնել թեմատիկ սթիքերներն ու ակտիվ կիրառել դրանք։

Մրցույթի գրանցումը բաց կլինի մինչեւ մարտի 10-ը։ Այն տեղի կունենա առցանց հարթակում՝ այստեղ։ Գրանցվելու բոլոր մանրամասները ներկայացված են ուղեցույցում։