15:19 | 03.03.23 | Նորություններ | 5758

Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին

Մարտի 10-12-ը տեղի կունենա տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին աջակցում է Team Telecom Armenia-ն:

Team-ն այս անգամ ներկայանալու է բոլորովին նոր ձեւաչափով` ընկերությունների խմբով, որտեղ ներառված են Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները:

«Այս տարի DigiTec-ին առաջին անգամ ներկայանալու ենք Team ընկերությունների խմբի տեսքով: Ցուցահանդեսին առիթ կունենաք ծանոթանալու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող Team ընկերությունների հետ, որոնց միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը եւ երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու հնարավորությունը եւ ցանկությունը։ Սիրով կսպասենք բոլորին մեր տաղավարում», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«ԴիջիԹեք»-ին այս տարի մասնակցում է շուրջ 120 տեղական եւ միջազգային ընկերություն, սպասվում է 60000-ից ավելի այցելու։

Team Systems ընկերությունն իրականացնում է ՏՏ սարքավորումների եւ համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նաեւ էլեկտրատեխնիկական, անվտանգության, ցածրահոս ու խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում եւ սպասարկում։ Ընկերությունը համագործակցում է HP, Lenovo, APC, Siemon, Bosch, AXIS, HDL բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար արտադրողների հետ եւ հանդիսանում նրանց պաշտոնական գործընկերը։

Ընկերությունը Team Energy նախագծի շրջանակում կառուցում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ՀՀ ամբողջ տարածքում: Արագ լիցքավորման կայաններն այժմ տեղադրվում են Երեւան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Վայք, Կապան, Ապարան քաղաքներում եւ Նոյեմբերյան, Ծովագյուղ, Գոգավան համայնքներում։ Բացի այդ, Team Energy-ն իրականացնում է նաեւ արեւային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում՝ համագործակցելով ոլորտում առաջատար Huawei եւ Trina Solar ընկերությունների հետ։

Team Solutions ընկերությունը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ եւ լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է պետական կառավարման էլեկտրոնային համակարգեր, առաջարկում ձեռնարկատիրական լուծումներ, իսկ իր սեփական ZANGEZOR եւ HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Buy.am-ը Հայաստանում առաջին օնլայն մոլն  է, որտեղ միավորված են հարյուրավոր ռեստորաններ, արտասահմանյան եւ հայկական բրենդային խանութներ, դեղատուն՝ 3․000+ դեղամիջոցներով ու խնամքի միջոցներով, եւ սուպերմարկետ բաժինը՝ 20․000+ ապրանքատեսակներով։ Buy.am-ը  հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից՝ խնայելով ժամանակ եւ նյարդեր։

Team Pay-ը վճարահաշվարկային ընկերություն է, որն առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղում։ Team Pay բջջային հավելվածի թողարկումը նախատեսվում է 2023-ին:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաեւ շարժական կապի որակը։