16:43 | 27.02.23 | Նորություններ | 10047

Օրթեզավորում. Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն»-ը դարձյալ ձեռքբերում ունեն

44-օրյա պատերազմից հետո վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու նպատակով ավելի քան մեկ տարի Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունը հետեւողական ջանքեր են գործադրում:

22-ամյա Հայկն այդ ծրագրի բուժառուներից է: Նրա եւ հաջողություն արձանագրած տղաների անցած ճանապարհը ոգեւորում է գործընկեր կազմակերպություններին:

Պատերազմի ժամանակ անօդաչուի արկից գլխի հատվածում ստացած վիրավորումից հետո Տավուշի մարզում ապրող երիտասարդը վերագնահատել է հետագա կյանքը:
 
«Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պատերազմները բացառված չեն՝ անկախ սեռից ու տարիքից, պարտավոր ենք բոլորս պատրաստ լինել պատերազմի»,- ասում է Հայկը:
 
Մեծ արդյունք ստանալու համար Հայկը չի սահմանափակվում Տավուշից մայրաքաղաք մեկնելու եւ «Զինվորի տանը» ֆիզիոթերապիա անցնելու հնարավորությամբ. այցելում է իր բնակավայրի մարզասրահ:

Ժամանակակից օրթեզն օգնում է ամուր եւ ճիշտ ֆիքսել ոտքի անատոմիական դիրքը, թեթեւացնել վնասված հոդի, վերջույթների եւ ողնաշարի ծանրաբեռնվածությունը:
 Անպայման հաջողելու Հայկի լավատեսությունը հիմնավորված է. օրթեզի օգնությամբ ժամանակ առ ժամանակ նաեւ առանց ձեռնափայտի է քայլում:
 
2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար Վիվա-ՄՏՍ-ը գործընկեր «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ: